1in.am-ը գրում է.
Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական հարցազրույցը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
- Պրն. Էրդողան, Դուք մինչ այս, Հայաստանում եղե՞լ էինք:
- Ոչ:
- Բայց Արևմտյան Հայաստանում եղել եք:
- Նկատի ունեք Արևելյան Անատոլիայու՞մ:
- Ոչ, նկատի ունեմ Արևմտյան Հայաստանում:
- Չեմ կարող մտաբերել այդպիսի բան:
- Ձեր հիշողությունը շատ կարճ չէ՞:
- Մենք հիշում ենք այն, ինչ օգտակար է հիշել:
- Մի օր, մենք կվերադարձնենք մեր հողերը:
- Դուք նախ և առաջ մտածեք, թե ինչ պետք է անեք այն հողերով, որ արդեն վերադարձրել եք:
- Նկատի ունեք Արցա՞խը:
- Այո(ծիծաղում է): Հայկական երկրորդ պետությունը:
- Ինչու՞ եք ծիծաղում: Դա կոչվում է մեկ ազգ` երկու պետություն: Ինչպես ձեր մոտ:
- Մեզ մո՞տ:
- Այո, օրինակ` Թուրքիան և թուրքական Կիպրոսը:
- Ծիծաղալին այն է, որ դուք ընդօրինակում եք մեզ, բայց ի վնաս ձեզ:
- Այսի՞նքն:
- Անկե՞ղծ:
- Անկեղծ:
- Այս մասը կհանե՞ք հարցազրույցից:
- Այո:
- Կիպրոսը մեր պատմական հայրենիքը չէ: Մենք կարող ենք թեկուզ 10 այդպիսի պետություն ստեղծել օտար հողերում և դա միայն օգտակար է մեզ համար: Իսկ Արցախը ձեր պատմական հայրենիքն է: Դուք ձեր հայրենիքում ստեղծում եք երկու առանձին պետություն ու հպարտանում դրանով:
- Բայց դա դիվանագիտություն է:
- Այո, շատերն են կռվով հող նվաճում, իսկ դվանագիտությամբ կորցնում նվաճածը:
- Դուք գիտե՞ք, որ երկու օրից ապրիլի 24-ն է:
- Այո: Իսկ վաղը ջահերով երթն է կարծեմ:
- Այո, ճիշտ ե՛ք:
- Դուք մասնակցելու՞ եք:
- Այո:
- Կարո՞ղ եմ մի բան խնդրել:
- Խնդրե՛ք:
- Եթե չեմ սխալվում, դուք այդ օրը այրում եք Թուրքիայի դրոշը:
- Այրում ենք:
- Այդ դեպքում` հանեք ձեր հագի թուրքական շորերը և այրեք դրոշի հետ:
- Ինչպե՞ս թե:
- Այո այո: Մեր արտադրած հագուստնեը հագած` այրում եք մեր դրոշը: Հիմարությու՜ն:
- Մենք այդպես մեր բողոքն ենք հայտնում:
- Այո, իհարկե: Գալիս եք հանգստանում Անթալիայում, իսկ հետո գեղեցիք արևայրուքով վերադառնում և դատապարտում ցեղասպանությունը Արարատի ֆոնի ներքո:
- Դուք ասացիք Ցեղասպանությու՞նը:
- Ի՞նչ:
- Հենց նոր ասացիք Ցեղասպանությունը:
- Չի կարող պատահել: Ես այդպիսի բան չասացի:
- Մի՛ հերքեք պրն. Էրդողան, ես լսեցի:
- Իսկ ի՞նչ օգուտ, եթե ես նույնիսկ խոստովանեմ:
- Դա մեկ քայլ առաջ կլինի:
- Մեկ քայլ առաջ դեպի ուր:
- Դեպի Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, հատուցումը:
- Եթե նույնիսկ ես խոստովանեմ, դա ոչինչ չի փոխի: Դուք ոչիչ չեք կարող անել: Իսկ ձեր իշխանությունները կկանգնեն փաստի առաջ և չեն իմանա ինչ անեն:
- Ինչու՞ եք այդպես ասում:
- Ճանաչելն ամենից հեշտն է: Դժվաը սկսելու է դրանից հետո: Դուք պատրաստ չեք այդ ամենին: Եվ առաջին հերթին` պատրաստ չեն ձեր իշխանությունները: Նրանք սրտի խորքում չեն ցանկանում, որ մենք ճանաչենք:
- Բայց չէ՞ որ պետք է ճանաչել, որ սերունդները դաս քաղեն պատմությունից:
- Պատմության դա՜ս: Ամենաշատը դուք` հայերդ եք խոսում պատմության դասից, բայց ամենաքիչը դուք էք սովորում այդ դասը:
- Պատմությունից դաս չքաղելը կարող է բերել ավելի մեծ աղետների:
- Օրինա՞կ:
- Օրինակ` Հիտլերը ասում էր, թե ով է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին: Դրա համար էլ կոտորեց միլիոնավոր հրեաների:
- Սխալվում եք, Հիտլերը սովորել էր պատմության մյուս դասը` կարելի է Ցեղասպանություն գործել և մնալ անպատիժ:
- Բայց ճշմարտությունը մի օր կհաղթի:
- Ի՞նչ: Ճշմարտությունը նման է պոռնիկի` վճարիր նրան և կանի քո համար ամեն բան:
- Ոչ ոչ: Ես խոսում եմ իրական ճշմարտության մասին:
- Նրա մասին շատերն են խոսում, բայց ոչ ոք դեռ չի տեսել:
- Դուք այդպես էլ չեք փոխվում:
- Մենք ովքե՞ր:
- Դուք` թուրքե՛րդ:
- Իսկ ինչու՞ պետք է մենք փոխվենք: Մենք իրագործում ենք մեր նպատակները, հզորանում, զարգանում: Եվ սա այն բանի շնորհիվ, որ չենք փոխվում: Մեր տեսակն է այսպիսին, և այն ինչ այսօր ունենք, այդ տեսակի շնորհիվ է: Բայց չէ՞ որ դուք էլ չեք փոխվում: Դուք միշտ պահանջում եք, որ փոխվի աշխարհը, իսկ դուք մնում եք նույնը: Երբ Աբդուլ Համիդը հեռացավ, դուք մտածում էիք, թե մենք փոխվել ենք, դարձել ավելի «լավը»: Բայց հետո եկան Երիտթուրքերը և տեսաք, թե ինչ արեցին: Հետո Երիտթուրքերը հեռացան և եկավ Մ. Քեմալը, ու դուք նորից մտածեցիք թե մենք փոխվել ենք: Իսկ հիշու՞մ եք, թե ինչ արեց Քեմալը: Հիմա Քեմալը չկա, մենք ենք եկել ու դուք կրկին մտածում եք, որ մենք փոխվել ենք կամ որ պետք է փոխվենք: Ձեր դժբախտությունն այն չէ, որ մենք չենք փոխվում, այլ այն, որ դուք չեք փոխվում:
- Փաստորեն, դուք հիշու՞մ եք այս ամենը:
- Մենք սովորել ենք դասը:
- Ո՞ր դասը:
- Որ դուք չեք սովորում ձեր դասը:
- Բայց մենք հզոր պատմություն ունենք, մշակույթ:
- Դուք ոչինչ էլ չունե՛ք:
- Ի՞նչ:
- Դուք այսօր ոչինչ չունեք ու ձեր պատմությունն ու մշակույթն էլ ոչնչով չեն օգնում ձեզ:
- Երբ մենք ժամանակին հռոմեացիների հետ քաղաքակրթություն էինք ստեղծում, ու՞ր էիք դուք:
- Մենք հիմա այստեղ ենք, իսկ հռոմեացիները գետնի տակ: Դուք փոխարենը ողջերի հետ շփվել սովորելու, հպարտանում եք մեռածների հետ ձեր անցյալով:
- Մենք հպարտ ենք մեր անցյալով` Տիգրան Մեծ, Մաշտոց, Նարեկացի:
- Իսկ մենք հպարտ ենք ձեր ներկայով: Անուններ չտամ:



