Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ ու կարևոր է համարում Ռուսաստանի տարածքում խոշոր ազգային ինտերնետ-ռեսուրսների սերվերների տեղակայումը` պահվող տեղեկատվության պահպանության համար:

Այսպիսի տեսակետ ՌԴ նախագահը հայտնել է` հանդես գալով Մեդիաֆորումի տարածաշրջանային հերթական նիստին: «Դա կարելի է ու անհրաժեշտ է անել, սակայն դա կպահանջի ժամանակ ու կապիտալ ներդրումներ»,- շեշտել է Պուտինը` ավելացնելով, որ ներկայումս տեղեկատվական հիմնական հոսքը գալիս է ԱՄՆ-ում տեղակայված սերվերներից, որտեղ էլ այն կառավարվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել