Tert.am-ը գրում է.
Նախախորհրդարանի նախագահության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով քիչ առաջ իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, լրագրողների հետ զրույցում խոսեց օրվա խորհրդի մասին՝ նշելով, որ իր համար առաջին հերթին կարևոր է, որ բոլորը գիտակցեն, որ այդ ողբերգությունը պատահել է, որովհետև հայ ժողովուրդը պետություն չի ունեցել: «Սակայն, դժբախտաբար այսօր պետություն չունենալու հանգամանքը մեզ մոտ շարունակվում է, և բոլորս պետք է գիտակցենք, որ պետք է մեր ուժերը կենտրոնացնենք այս խնդրի շուրջ, որպեսզի օր առաջ Հայաստանում հայկական պետություն ստեղծվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ Թուրքիան ինչ խնդիր որ իր առաջ ունեցել է 100 տարի առաջ, նույն խնդիրն այսօր էլ ունի, և հավատալ, որ այդ ռեժիմը փոխվել է, տրանսֆորմացիա է ապրել, մեղմ ասած, միամտություն է. «Պարզապես զենքի միջոցներն են փոխվել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



