Սրան երկար եկան իրենք: Մեզ վզներիցս քարշ տալով էին բերել: Ստորագրել տվել, խնդրել ու ստորանալ էին սովորեցրել: Ամեն ապուշի բերանին նայել էին սովորեցրել: Կասի-չի ասի, ասեց-չասեց: Խոստացավ: Ճանաչեց, չճանաչեց:
Մեզ տարիների ընթացքում սովորեցրել էին, այսպես կոչված, ճանաչում մուրալ սրանից-նրանից: Օբաման կասի՞, Բուշը չասեց: Բայց Ռեյգանն ասել էր: Ու էդպես հետ հաշվարկ մինչև ցեղասպանության սկիզբ:
Դեռ ո՜ւր ենք: Դեռ եկող տարին կա:
Էս դեռ մենակ առաջին քայլն է: Թուրք շունը մեր առաջ «ցավակացություն» է շպրտում: Դե նախաձեռնեք, որ նախաձեռնված լինեք:
Քանի՞ հատ «շնորհակալություն» կա էս հաչոցի տակ գրած: Հայերի ձեռքով:
Ինչի՞ մենք էսքան չհարգեցինք մեր վիշտը: Ինչի՞ ենք մեր ցավն առել ընկել սրա-նրա դուռը, խղճահարություն մուրում:
Ինչի՞ ենք օտար երկրները սիրելով ու օտար երկրների հլու-հնազանդ քաղաքացիներ լինելով՝ լքել մեր մի կտոր հողը: Հողն ապրելով են պահում, հողի վրա շատանալով են տեր լինում: