«Հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հակամարտության մեջ ոչ թե կապ չեմ տեսնում, այլ դա մեկ ընդհանուր հարց է: Ադրբեջան, Թուրքիա՝ նույն ժողովուրդն են, նույն ազգությունը, սակայն երկու պետություն: Ղարաբաղի հարցը թուրքական պետության հարցն է, որովհետև դա Թուրքիայի համար հայոց պահանջատիրության ժամանակավոր հաղթանակն է։ Եթե ինքը կարողանա մեզ այնտեղ պարտության մատնել, ուրեմն հայությունը պետք է առնվազն հարյուր տարի մոռանա այլևս Կարսն է՛լ, Իգդիրն է՛լ, Արարատն էլ: Թուրքական պետությունը ոչ թե Ադրբեջանին է սատարում, ինքն իրեն է սատարում։ Եթե հայերը Ղարաբաղը «մարսեն», պարզ է, որ պետք է Ղարսը պահանջեն: Ուրեմն Թուրքիան ամեն ինչ պետք է անի, որ հայերը Ղարաբաղը «չմարսեն»:
Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



