Newsbook.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի իրական սեփականատեր Սամվել Ալեքսանյանի եկամուտները 2013 թվականին կազմել են 12,782,760 դրամ, որից 2,942,760 դրամը ստացել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից, իսկ մնացածըˋ շահաբաժնից: Այս տվյալները հրապարակել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Պատգամավորը հարկային տարվա սկզբում ունեցել է 372.000.000 դրամ, իսկ հարկային տարվա վերջումˋ 356.960.000 դրամ: 

Սամվել Ալեքսանյանը 2013-ի հարկային տարում ձեռք է բերել 108.500.000 դրամ արժողությամբ RANGE ROVER 5.0 մեքենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել