Հարսանեկան մատանին ցույց է տալիս հարսի և փեսայի ամբողջական և կատարյալ սերը: Ինչպես մատանին է մի մատին դրվում, նույնպես հարսը մեկ փեսայինն է, և փեսան` մեկ հարսինը: Մատանին բոլորաձև է և դրվում է ձախ ձեռքի մատնեմատին, որով, ինչպես հնուց ի վեր հավատում էին, երակ է գնում դեպի սիրտը: Դա խորհրդանշում է, որ փեսան և հարսը պետք է կատարյալ սեր ունենան միմյանց հանդեպ:
Մատանու խորհուրդը վերաբերում է նաև հավատքին: Ինչպես մատանին դրվում է հինգ մատներից մեկին, նույնպես հավատը դրվում է մեր իմացման վրա, որը մեկն է ներքին հինգ զգայարաններից: Մատանին դրվում է սրտի երակ ունեցող մատին, ինչը նշանակում է, որ մեր հավատքը առ Քրիստոս սրտի ջերմ սիրով պետք է հաստատված լինի: Ինչպես մատանին պատում է մատը բոլոր կողմերից, այնպես էլ ամբող-ջական հավատքը պահպանում է մեր հոգին ու մարմինը չարից և բոլոր մոլորություններից: Ինչպես պատվական է մատանու նյութը, որ ոսկուց կամ արծաթից է լինում, նույնպես պատվական և անբիծ պետք է լինի մեր հավատքը առ Քրիստոս: Մատանու գույնը լինում է դեղին կամ սպի-տակ, որ ցույց է տալիս մեր հավատի պայծառությունը. սպիտակը` հո-գու անմեղությունը, իսկ դեղինը` առաքինությամբ հանդերձ մարմնի ահն ու երկյուղը: Մատանու նյութը ձայնեղ է, այնսինքն մի տեղ ընկնելիս զրնգուն ձայն է հանում: Այսպես նաև հավատքը պետք է հայտնի դարձնել` ի լուր ամենքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել