Սա այն շրջանն է, երբ ընդդիմադիր դաշտը պետք է նորաթուխ վարչապետի և գալիք կառավարության հետ համագործակցելու եզրեր փնտրի: Անկեղծ ասած հաճելի էր տեսնել ԲՀԿ-ի պատրաստակամությունը: Իրոք շատ լավ կլնի եթե ստացվի համագործակցությունը: Նույնը տեղի է ունենում «ԴԵՄ ԵՄ» շարժման հետ, որի վերջին օրերի քայլերը (ծաղիկների վերականգման հետ կապված) հերթական անգամ վստահություն հաղորդեցին այն բանին, որ Հայաստանում հնարավոր է տեսնել առողջ ընդդիմություն, առավել ևս երբ կուսակցական շահեր «ԴԵՄ ԵՄ»-ը այսքան ժամանակ չի հետապնդել: Եղան իհարկե որոշ արժեզրկվածների կուսակցական ելույթներ....բայց անցանք առաջ: Եվ ահա մանր քայլերով հասանք ՀԱԿ-ին: Զուրաբյանը հերթական անգամ բոցում է: Նրանց քաղաքական «ուժը» չի մասնակցի Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումներին: Երևի մոռանում է, որ հանդիսանում են ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՈՒՆ, և ընտրել «մենք լավն ենք, իսկ դուք վատը» քաղաքականությունը իրոք անտեղի է և ոչ պրոդուկտիվ:
Սակայն դա հերիք չէր.... ինչպես երևում է, նրանց ի զորու չեն միավորվել նույնիսկ ոչ քաղաքական դեպքերում: Հիշեցնեմ, որ ՀԵՀ-ը՝ ՀՅԴ-ի հետ միասին. ապրիլի 23-ին երեկոյան մասնակցելու է ջահերով երթին, որին տեղյակ եմ նաև որ մասնակցելու են թե ՀՀԿ-ի երիտթևից, և թե ԲՀԿ-ից, իսկ «մեծն» քաղաքական փոքրամասնությունը ցերեկը առանձին է գնալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել