Պատմություը կարծես կրկնվում է: Չկա Հովիկ Աբրահամյանը ու Հանրապետականը մտածում է, թե ում նշանակի Ազգային ժողովի նախագահ: Կարեն Կարապետյանը հրաժարվեց: Գալուստ Սահակյանը դեմ չի լինի, բայց չեմ կարծում Սերժ Սարգսյանը երկրորդ հարվածը կհասցնի ժողովրդին: Հովիկ Աբրահամյանի վարչապետացումը դեռ չենք մարսել:
Ես մի առաջարկ ունեմ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ ԱԺ նախագահ նշանակեք Սամվել Նիկոյանին: Մարդը գործից լավ էլ գլուխ էր հանում, նույնիսկ իր ղեկավարման ժամանակ ԱԺ-ն ֆինանսական միջոցներ էր տնտեսել: Նման բան ամեն տեղ չես տեսնի: Բացի այդ, նորմալ գրագետ մարդա, հանդուրժող ու բարեկիրթ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=277626919081480&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել