Հրանտ Վարդանյանի մասին շատ քիչ բան գիտեմ: Էնքան, ինչքան որ «Գրանդ Հոլդինգ» ուներ, որի ամենակարևոր մասը «Գրանդ Քենդին» է: Արտակարգ բարձրորակ ու արտակարգ համեղ շոկոլադ: Ծալած ունի մոցարտներին ու այլ գլամուր շոկոլադներին: Մեծ գործարաններ ու մեծ թվով աշխատատեղեր:
Ըստ էս կողմից-էն կողմից լսած լուրերի՝ բավականին կարգին սոցիալական փաթեթներ ունեին աշխատողների համար, թեկուզ և տնավարի կազմակերպվող, ասենք՝ աշխատողի հարսանիքի կոնֆետեղենն ամբողջությամբ:
Հա, մեկ էլ «Հայրենիք» հեռուստաալիքը կար, որ, ցավոք սրտի, վերացրեցին: Մարդն անշահախնդիր (եթե չհաշվենք «Գրանդ Քենդիի» գովազդը, էդ էլ նորմալ է) կերպով աշխատեցնում էր հեռուստաալիք երեխաների համար: Երեխաներին կարելի էր հանգիստ թողնել հեռուստացույցի դիմաց՝ էդ ալիքը միացրած: Ամենավատը Թոմն ու Ջերրին էր: Իսկ հիմնականում՝ հին սովետական մուլտեր ու ֆիլմեր: Մեծերով էլ էինք հաճույքով նայում:
Աստված հոգուն խաղաղություն տա: Հուսով եմ՝ իր գործը շարունակողները կլինեն նույնքան գիտակից ու նույնքան նվիրված ՀՀ քաղաքացիներ:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/697172.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել