Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է Հայաստան այցելելու համարArmnewsTV.am-ը գրում է.

Ադրբեջանցի լրագրող և քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալված է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանություն հոդվածով: Նրան մեղադրում են առանց Ադրբեջանի իշխանության թույլտվության Հայաստան այցելելու, հայերի հետ համագործակցելու և Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար: Միրկադիրովը այժմ գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում:

 

Միրկադիրովը վերջին տարիներին «Զերկալո» թերթի թուրքական գրասենյակի գլխավոր խմբագիրն էր Թուրքիայում: Նրան ընտանիքի հետ ձերբակալել են Թուրքիայում և հանձնել Ադրբեջանին: Հատկանշական է, որ Միրկադիրովը 2014 թվականի հունվարի 24-ին Երևանում էր և այստեղ մասնակցեց միջազգային գիտաժողովի, որը նվիրված էր Հարավային Կովկասում անվտանգության և համագործակցության խնդրին: Ամենայն հավանականությամբ պաշտոնական Բաքվին զայրացրել է նրա հենց այս քայլը՝ չնայած Երևանում Միրկադիրովը իր խոսքում պաշտպանում էր Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը:

Միրկադիրովի ձերբակալությունը մեծ արձագանք է ստացել Ադրբեջանում՝ առաջին հերթին իրավապաշտպանների շրջանում: Հայտնի ակտիվիստ և իրավապաշտպան Լեյլա Յունուսի կարծիքով` Միրկադիրովի ձերբակալությունը քաղաքական աստառ ունի և Բաքուն այս քայլով փորձում է հսկողության տակ առնել կամ արգելել հասարակական կազմակերպւոթյունների մակարդակով հայ-ադրբեջանական շփումները:

Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալելու փաստը մեկ անգամ ևս հաստատում է Ադրբեջանի իշխանության պաշտոնական քաղաքականությունը, որի համաձայն որևէ Ադրբեջանցի իրավունք չունի առանց Բաքվի թույլտվության այցելել Հայաստան կամ շփվել Հայաստանի քաղաքացիների հետ: Հայաստան այցելած գրեթե բոլոր ադրբեջանցիները Ադրբեջանում ենթարկվում են հատուկ ծառայությունների հետապնդումներին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել