Վարչապետի հրաժարականից հետո քաղաքական միտքը նոր հուներ է մտել: Քիչ-քիչ հայտնվում են բոլոր այն ուժերը, որոնք տևական ժամանակ է, աստված գիտի՝ ինչով էին զբաղվում: Այսօրվա նյուզֆիդն ու հեդլայնները Կարապետիչնն են, վաղը կլինի մեկ ուրիշինը: Սակայն մեկ դիտարկում՝ «հավատցեք միայն արդար ուժերին» կոչը նույնիսկ Գանայում և Էրիթրեայում չի աշխատում, մեկ պարզ պատճառով՝ քաղաքականության մեջ արդար և անարդար ուժեր չեն լինում, պուպուշ ու փիս կուսակցություններ չեն լինում: Դրանք քաղաքական կատեգորիաներ չեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/681653851913353?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել