Ռուսաստանահայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել: Թերթերը գրում են, որ նրա ֆինանսական վիճակն այնքան Է վատացել, որ չի կարողանում ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսված Ռուս Ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը: Այդ եկեղեցին կառուցվում Է Երեւանյան լճի հարակից տարածքում: Բոլորովին վերջերս էլ մամուլում բամբասանքներ տարածվեցին, թե Արան նույնիսկ իր ծնունդն անելու գումար չունի և փող է խնդրել Տաշիրի Կարեն Կարապետյանից, ով սակայն մերժել էր հիշեցնելով Արայի հին պարտքերը:
Ու այս ամենը սկսեց չարաբաստիկ 2011-ից երբ այդ ժամանակ մեծահարուստ Արա Աբրահամյանը Ռուսաստանի բարձրագույն պետական պաշտոնյաներից մեկի «խորհրդով» բավականին լուրջ ներդրումներ արեց Լիբիայում՝ նավթարդյունաբերության ոլորտում։ Ա. Աբրահամյանը այդ ժամանակ սերտ հարաբերությունների մեջ էր Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ եւ ոչ պաշտոնապես ներկայացնում էր իր հովանավորի շահերը Լիբիայում։ Լիբիայում անակնկալ հեղափոխություն եղավ, Քադդաֆֆիին սպանեցին, իսկ Արան հսկայական կորուստներ կրեց ու հայտնվեց կոտրած տաշտակի առաջ: