Footsport.am-ը գրում է.
Հայաստանի առաջնության 22-մրցափուլում Միկան սեփական հարկի տակ հյուրընկալել էր Փյունիկին: Արամ Ոսկանյանի սաները կարողացան մրցակցի նկատմամբ հաղթանակ տանել (2-1) նաև յուրահատուկ նվեր մատուցելով թիմի փորձառու ֆուտբոլիստ, բրազիլացի Ալեքս դա Սիլվային, ով Հայաստանի առաջնություններում Միկայի կազմում անցկացրեց իր հոբելյանական՝ 200-րդ հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Ալեքսը սիրով համաձայնվեց հարցազրուույցի մեր առաջարկին:
- Ալեքս ո”ր թվականից ես հանդես գալիս թիմում:
- 2006 թվականից :
-Մտածու՞մ էիր, որ այսքան տևական ժամանակ կմնաս Միկայում:
_Պայմանագիրս 3 տարով էր: Անկեղծ ասած, այդ ժամանակ չէի մտածում, թե որքան կմնամ Հայաստանում: Կարևոր էր, պայմանագրով սահմանված ժամկետում կատարեի իմ պարտականությունները: Այդ ընթացքում հարմարվեցի թիմին, նաև Հայաստանի պայմաններին և քանի որ ակումբում էլ ինձնից էլ դժգոհ չէին, շարունակեցի մնալ այստեղ:
- Այսօր 200-րդ խաղն անցկացրիր Միկայում: Որքանո՞վ կարող ես բարելավել այդ ցուցանիշը:
-Ուրախ եմ, որ այդքան հանդիպման մասնակցել եմ: Կխաղամ որքան ֆիզիկական վիճակս կների: Ցանկությունս է թիմի կազմում անցկացնել նաև 300-րդ, ինչու՞ չէ, եթե ստացվի՝ նաև 400-րդ խաղը:
- Փյունիկի հետ հանդիպումը դժվար ստացվե՞ց:
- Այժմ հեշտ հանդիպումներ չկան:Մենք այս տարի Փյունիկի հետ հանդիպումներում հաջող չինք խաղում: Մեզ համար կարևոր էր 3 միավոր վաստակել: Երևի շատ լավ չխաղացինք, սակայն կարևոր էր, որ հաղթանակ տարանք և 3 միավոր վաստակեցինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ