Armday.com-ը գրում է.

Համաձայն Իրանի հեռուստատեսության ինտերնետային կայքէջի հաղորդման, Սիրիայի Քեսաբ քաղաքում, Ալ Ղաիդային հարող թաքֆիրի խմբերի միջոցով գերեվարված հայ մանկան պատկերի հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբը, ծանր բախումներից հետո գրավվել է «Ալնասրա» թաքֆիրական խմբի, ինչպես նաև Ալ Ղաիդային հարող այլ խմբերի ահաբեկիչների կողմից:

Հրապարակված պատկերում երևում է գետնին նստած մի երեխա, որի գլխի  են ոււղվել երեք ահաբեկիչների հրացաննրի փողերը:

Թաքֆիրի ահաբեկիչները  հայտարարելն են թե այժմ նրանց ձեռքում է գտնվում Իսլամի ընդդիմադիր խմբերի ամենակրտսեր գերին:

Հաղորդում է  Իրանի Հայկական Ռադիոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել