Psymag.am-ը գրում է.
Ամբողջ օրգանիզմի և մանավանդ ներվային համակարգի վրա շատ վնասակար են ազդում այնպիսի թույները, ինչպիսիք են ալկոհոլն ու նիկոտինը:
Ալկոհոլը խոշոր խանգարումներ է մտցնում մեծ կիսագնդերի կեղևի աշխատանքի մեջ, որի հետ կապված է բարձրագույն ներվային համակարգը: Ալկոհոլի մշտական գործածության ազդեցության տակ վատթարանում է հիշողությունը, տրամաբանորեն դատելու ընդունակությունը, թուլանում է մարդու կամքը, շեշտակի ընկնում է աշխատունակությունը:
Ալկոհոլի չարաշահումը հարուցում է զանազան խանգարումներ: Այսպես, օրինակ, մարդը կարող է բռնվել սպիտակ տենդով: Այս դեպքում նա ընկնում է հալյուցինացիաների մեջ: Մարդուն թվում է, թե իր վրայով սողում են ինչ-որ սարսափելի, երևակայական տեսքով միջատներ, սարդեր, դոդոշներ, իր վրա հարձակվում են գազաններ, և ինքը պաշտպանվում է, կարող է նրանց վրա նետել ձեռքի տակ ընկած առարկան, երբեմն նա լսում է աղաղակներ, կրակոցներ, ձայներ, որոնք նրան հայհոյում են, սպառնում են դատաստանով և այլն:
Ալկոհոլի մշտական գործածությունը քայքայում է մարդու բարոյական հիմքերը:
Նյութն ամբողջությամբ` այստեղ