Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները շենքի բակում ֆլեշմոբ են արել` պատկերելով երկրի միասնությունը: Շատ ստեղծագործ են, բայց կարելի էր մի երկու տարի էլ սպասել, նոր մտածել երկրի միասնության մասին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա երկրի միասնության մասին մտածելու ժամանակ պետք է բացատրություններ պահանջել Յացենյուկից, Տյագնիբոկից, ԿՀՎ-ից ու էլի մի շարք մարդկանցից` այդ թվում փորձել պարզել, թե Պուտինն ի վերջո ինչու զայրացավ այդ հարցում: Կամ գոնե հարց տալ Ժնևում բանակցություններին մասնակցած երկրի արտգործնախարարին, թե ինչպես ստացվեց, որ այնքան լավ բանակցեց, որ վերջում Լավրովը հաղթող դուրս եկավ ու բանակցային փաստաթղթում այդպես էլ Ղրիմի մասով ոչինչ չնշվեց: Իսկ, ֆլեշմոբ միշտ էլ կարելի է անել, ինչու ոչ, կարելի էր նաև մեր մոտից մարդիկ հրավիրել. հետո ինչ, որ Մայդանում չէ այն կայացել:)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/680640825347989?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել