Ես մի իրողության մեջ հստակ համոզմունք ունեմ. ցանկացած քննադատություն պետք է համապատասխանի առնվազն երեք սկզբունքների` արդարություն, անկեղծություն և պատեհություն (տեղին լինի): Հատկանշական է, որ շատ դեպքերում եթե որևէ սկզբունք չի պահպանվում, ապա քննադատությունը դառնում է ինքնանպատակ և մերկապարանոց: Ցավոք, քաղաքական տարբեր ուժերի միջև վերջին շրջանում առկա բանավեճը և միմյանց հասցեագրած քննադատական պոռթկումները վկայում են այն մասին, որ դրանք՝
1. Գուցե արդար են, բայց բոլորովին պատեհ չեն.
2. Գուցե անկեղծ են, բայց ոչ այնքան արդար.
3. Գուցե պատեհ են, բայց բավականաչափ անկեղծ չեն:
Առաջին տարբերակը շատ բնորոշ է տեղին-անտեղին, առիթ-անառիթ քննադատելու մոլուցքով տառապող ուժերին:
Երկրորդ տարբերակը առավել տիպական է «ուրիշի մատի փուշը տեսնող, սեփական աչքի գերանը թաքցնող» ուժերին:
Երրորդը` տարաբնույթ քաղաքական պատվերներ իրականացնողներ են, որոնք կարող են նաև գործող քաղաքական ակտորներ չլինել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/310284772458859?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել