Անպայման կարդալ և տարածել...
Երեկ դիտեցի ՕԵԿ-ի ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի և Հեղինե Բիշարյանի հարցազրույցները` ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու դրդապատճառների մասին: Երկուսն էլ հստակ և բառացի հնչեցրին, որ նախ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ իրենք առաջարկել են Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, և երկրորդ, որ երկրում ձևավորվում է նոր քաղաքական իրավիճակ, և եթե հիմա ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս չգա, հավերժ կարող է հրաժեշտ տալ իր քաղաքական կարիերային: Այո, կարիերային, քանզի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի քաղաքական շարժառիթները սահմանափակվել, սահմանափակվում և սահմանափակվելու են միայն կարիերայով և ոչ ՀՀ ազգային-պետական շահերով, երբեք: Խոսենք փաստերով՝
1. ՕԵԿ կուսակցությունը ի սկզբանե իշխանության ենթաճյուղ հանդիսացող քաղաքական կառույց է եղել դեռ այն թվականներից և երբ Արթուր Բաղդասարյանը (այսույետ ԱԲ) հրաժարական տվեց ԱԺ-ի նախագահի պաշտոնից և սկսեց ընդդիմություն խաղալ, նա արդեն հեռահար ձգտումներ ուներ՝ ՀՀ նախագահ դառնալու, և այդ քայլը մարտավարական քայլ էր միայն այդ ճանապարհին: Սակայն հետո, երբ հասկացավ իր թափը և այն ժամանակ դեռ ԼՏՊ-ի ազդեցությունը առկա էր երկրի քաղաքական դաշտում, և լուրջ փոփոխություններ ակնկալել անհնար էր, կառավարությանը և Սերժ Սարգսյանին ամենավերջին քննադատությունից հետո, երբ ՍՍ-ն իրեն առաջարկեց ԱԱԽ-ի ղեկավարի պաշտոնը, միանգամից շամպայնի բաժակով հիմք դրեց ապագա ապազգային կոալիցիային, որը կազմաքանդեց երկրի բոլոր ազգային հիմքերը, և դեռ շարունակում է կազմաքանդել:
2. Նույն այդ Հեղինե Բիշարյանի նախաձեռնությամբ ԱԺ մտցվեց և 108 կողմ ձայներով ընդունվեց «Գենդերի մասին» օրենքը, որը հիմք էր դնում մեր ազգային արժեհամակարգի խարխլմանը և համասեռամոլության ծաղկմանը երկրում ,և այս ամենը հանուն այն գումարների, որ այս իշխանությունը տարիներ շարունակ վերցնում էր Եվրոպական կառույցներից և դարձնում անձնական բիզնեսի աղբյուր:
3. Այդ նույն ՕԵԿ-ը վերջերս կողմ քվեարկեց երկրի համար մեկ էներգետիկ ռեսուրսի ամբողջական օտարումը պետական ռեսուրսից, այսինքն՝ հանգիստ ՀՀԿ-ի հետ միասին իրականացրեց պետական դավաճանությանը հավասարազոր մի գործարք:
4. Վերջերս վաճառվեց նաև «Որոտան» ՀԷԿ-ը, և այդ նույն ՕԵԿ-ը ոչ մի ձայն և ծպտուն անգամ չհանեց այս խնդրի կապակցությամբ:
5. Այս ընթացքում ՍՍ-ի երերուն իշխանությունը պահպանելու համար մեկը մյուսի ետևից քաղբանտարկյալներ դարձան ազնիվ և հայրենիքի համար կռված մարդիկ, և քրեական գործեր և ապօրինություններ են շարունակվում իրականացնել այդ մարդկանց երեխաների նկատմամբ, և այս ամենի առկայության դեպքում ՕԵԿ-ը հստակ կոալիցիոն դիրքորոշում ուներ:
5.Այդ նույն Արթուր Բաղդասարյանին են պատկանում բազմաթիվ բիզնեսներ և սեփականություն, որը նա կուտակել է այս տարիների ընթացքում՝ այդ նույն կոալիցիայի կազմում:
Այս ողջ ապազգային իրականությունը ոչինչ, սակայն երբ իրեն մերժել են վարչապետի պաշտոնը, ամեն ինչ և հիմա նա և ՕԵԿ-ը առանց ամոթի եկել-կանգնել է մեր առջև և ստիպում է, որ իրեն ընդդիմություն ընկալենք: Ոչ, չի լինի...
Արթուր Բաղդասարյան, ես հստակ գիտեմ քո պոտենցիալն ու հնարավորությունները, դու արժանի ես որևէ լուրջ պաշտոն ղեկավարելու, որտեղ քեզ հստակ հանձնարարություններ կտրվեն, իսկ դու կիրականացնես դրանք, սակայն երբեք ու երբեք մտքովդ անգամ չանցկացնես նախագահի բարոյական առաքելության մասին և չփորձես ավերակ դարձած այս երկրի նկատմամբ կիրառել քո կարիերիստական ամբիցիաները, հասկացար, տղա ջան, տեղդ իմացիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/252188388298105?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել