Life.panorama.am-ը գրում է.
Հանրապետությունում այս տարի կազմակերպվելու է 11 աշխատանքի տոնավաճառ: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, տոնավաճառներն անցկացվելու են Հայաստանի բոլոր մարզերում: Հասկանալի է, որ նման միջոցառումներն ավելի պահանջված են այն մազերում, որտեղ գործազրկության մակարդակն առավել բարձր է: Այդ մարզերն են Լոռին, Շիրակը, Սյունիքը, Գեղարքունիքը:
«Նախապես մարզերում ուսումնասիրություն ենք կատարելու, որպեսզի նախ հստակեցնենք պահանջները հասկանալու համար, թե աշխատանքի ինչ թափուր տեղեր կան, որ մասնագետներն են առավել պահանջված»,-ասաց Արտակ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ աշխատանքի տոնավաճառն այն ծրագրերից է, որի մասին դրական արձագանքներ կան և գործատուների, և աշխատանք փնտրողների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



