Գործազրկության մակարդակն առավել բարձր է Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում


11:08 , 18 ապրիլ, 2014

Գործազրկության մակարդակն առավել բարձր է Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերումLife.panorama.am-ը գրում է.

Հանրապետությունում այս տարի կազմակերպվելու է 11 աշխատանքի տոնավաճառ: Ինչպես  Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց  Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, տոնավաճառներն անցկացվելու են Հայաստանի բոլոր մարզերում: Հասկանալի է, որ նման միջոցառումներն ավելի պահանջված են այն մազերում, որտեղ գործազրկության մակարդակն առավել բարձր է: Այդ մարզերն են Լոռին, Շիրակը, Սյունիքը, Գեղարքունիքը:

«Նախապես մարզերում ուսումնասիրություն ենք կատարելու, որպեսզի նախ հստակեցնենք պահանջները հասկանալու համար, թե աշխատանքի ինչ թափուր տեղեր կան, որ մասնագետներն են առավել պահանջված»,-ասաց Արտակ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ աշխատանքի տոնավաճառն այն ծրագրերից է, որի մասին դրական արձագանքներ կան և գործատուների, և աշխատանք փնտրողների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ