Պուտինի հեռուստաակցիան հիմնականում պտտեցրել է Ղրիմի հարցը, որին տրվել են երկրի առաջին դեմքի պարզաբանումները: ՌԴ իշխանությունը, փաստորեն, անցավ կոմունիկացիոն գրոհի՝ կիրառելով ինֆորմացիայի «spin doctor»-ին, որը պետք է շտկի իրավիճակը: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը միջազգային հարաբերություններում ունի կոմունիկացիոն որոշակի խնդիր, ինչի արդյունքում նրա դիրքորոշումը հասանելիության դժվարություններ ունի: Այն չի կարողացել միջազգային հանրությանը հասցնել սեփական ձայնը Ղրիմի հարցի կապակցությամբ, և լսելի չլինելու սինդրոմը կամ ռուսական ինֆորմացման, վակուումը ստիպեցին այդ հարցին անդրադառնալ գոնե այս ձևաչափով՝ երկրի ղեկավարի մակարդակով: Բայց սա ավելի շատ ՌԴ իշխանության համար ինչ-որ պահանջմունքային բավարարման քայլ է, քան այն կարող է ունենալ ինչ-որ ռեզոնանս:
Մյուս ասպեկտով, Կրեմլը փորձեց նույն ինֆորմացիան հասցնել նաև սեփական քաղաքացիներին, ովքեր արևմտյան տեղեկատվական պատերազմի բումում չեն հասցրել կողմնորոշվել, թե ինչ շահեց իրենց երկիրը, և ապացուցել, որ Մոսկվան ճիշտ է վարվել՝ փորձելով այդ մարդկանց հանգստացնել, թե ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրված սցենարի, ու Մոսկվան տիրապետում է իրավիճակին:
Սակայն, այս տեսակ ակցիաների էֆեկտիվությունը միայն միջանկյալ մակարդակում է ու կարճաժամկետ: