Հմայակ Հովհաննիսյանի անձի շուրջ փոթորկվող կրքերը կարծես թե չեն հանդարտվում: Նեցաղած, վախեցած և մինչև սրտի խորքը վիրավորված Հմայակը առիթը բաց չի թողնում աջ ու ձախ հայտարարելու, որ Ծառուկյանն իրեն քցել է, սպառնացել է և ԲՀԿ-ն իրեն օգտագործել է:
Այսօր էլ մեր խելոքը նոր բացահայտում արեց՝ ասելով, որ ինքը չի կարող ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ լինել մեկ թիմում, քանի որ նա կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա եւ իր համար նա Նաիրի Հունանյանից չի տարբերվում: Ինչին Ուրիխանյանը պատասխանեց սպառնալիքով, թե եթե Հմայակ Հովհաննիսյանը այդպես շարունակի, ապա ինքը ստիպված կլինի ներկայացնել ապացույցներ, թե ինչպես էր վերջինս խնդրում, աղաչում, պաղատում, որ իրեն օժտեն պատգամավորական մանդատով: Իսկ Հմայակի մեղադրանքներին նա պատասխանեց, որ օրինական ատրճանակից անգնդակ կրակոց է արձակել օդ` փորձելով սաստել խուլիգանական արարքը իր` 30 տարի էպիլեպսիայով տառապող կուսակցական ընկերոջ եւ հանրության նկատմամբ: Հավելեց նաև, որ դա «ինքնապաշտպանություն» է եղել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/201833296611467
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել