Ստացվում է, որ կառավարության հրաժարականը ինչ-որ առումով լավություն էր քաղաքական ուժերին: Մի մասը հասկացավ, որ չէ, ամեն դեպքում նոր կոալիցիա մտնելու դեպքում ենթարկվելու են ուժեղ բարոյական ճնշման, հետևաբար առայժմ պետք չէ նման ռիսկի դիմել, մյուսը նկատեց, որ կոալիցիոն ձևաչափը արդյունավետ չէ, նույնիսկ որպես ռեսուրս իրենց չի օգնելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, էն մյուս մասն էլ համոզվեց, որ ամեն դեպքում իրենց առաջարկները իրականանալի չեն, որոշներն էլ հաստատեցին իրենց այն դիրքորոշումը, թե բա որ ասում էինք՝ պետք է զգույշ լինել: Զուգահեռ առանձին գործիչներ սկսեցին ինքնաիրացման մոտիվներով գովազդային արշավ, թե մենք ինչ արժանի ենք այս կամ այն նախարարական պորտֆելը ստանալու համար: Ստացվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ծաղրում էին նախկին վարչապետի ֆեյսբուքյան էջում հայտնված «Это все» երգը, սխալվեցին, քանի որ, իրոք, սա 2017-ին ընդառաջ` այս քաղաքական շրջափուլի վերջն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել