Սերգեյ Լոզնիցայի «Մայդան» ֆիլմը կցուցադրվի Կաննի միջազգային 67-րդ կինոփառատոնում` «Հատուկ ցուցադրություն» ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդել է Կաննի կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Թերրի Ֆրեմոն:

«Մայդանը» փաստավավերագրական ֆիլմ է` նկարահանված ռուս-ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի կողմից 2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Ֆիլմը նկարահանվել է Կիևի Ազատության հրապարակում` Մայդանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների օրերին: Սա Լոզնիցայի առաջին մասնակցությունը չէ Կաննի փառատոնին: Նախկինում ռեժիսորը Կանն է մեկնել իր «Իմ երջանկությունը» և «Մշուշում» ֆիլմերով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել