www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Եղջերուն մոտեցավ գետին, որ ջուր խմի, գետի մեջ տեսավ իր արտացոլանքը և ուրախացավ ու հպարտացավ իր եղջյուրներով, որ նրանք մեծ են և ճյուղավորված, իսկ նայելով ոտքերին, ասաց՝
— Այ ոտքերս բանի պետք չեն, բարակ են ու տգեղ:
Հանկարծ ինչ-որ տեղից դուրս պրծավ առյուծը և հարձակվեց եղջերուի վրա: Եղջերուն սկսեց փախչել դաշտով, ու դա նրան հաջողվեց: Սակայն երբ անտառ հասավ, եղջյուրները խճճվեցին ծառերի ճյուղերի մեջ, և առյուծը նրան բռնեց:
Երբ եկավ եղջերուի մեռնելու պահը, նա ասաց՝
— Այ թե հիմար եմ ես: Այն ինչի մասին մտածում էի, թե վատն են ու տգեղ, փրկում էին ինձ, իսկ այն ինչով հպարտանում և ուրախանում էի, դրանցից էլ կորա:
Տանյա Դոսկովա, «Հեքիաթային բամբասանքներ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել