ArmnewsTV.am-ը գրում է.
Կամո Սեյրանյանի մոտ իսկական խառնաշփոթ է, ուզում է իր բոլոր հյուրերին դիմավորել, տեղավորել, որ բոլորն իրենց լավ զգան: Երկու տարվա դադարից հետո նոր տեսահոլովակ է նկարահանել իր ամենասիրելի գործերից մեկի` «Իրիկնայինի» հիման վրա ու հիմա այնպես է հուզվում, ասես, առաջին հոլովակն է լույս տեսնելու: Երբ բոլոր հյուրերը տեղում են, ժամանակն է հոլովակը ներկայացնել: Ռեժիսորը Մոսկվայում ֆիլմ է նկարահանում, շնորհանդեսին ներկա գտնվել չի կարողացել: Ներկա չեն նաև Իրիկնային ստեղծագործության մեջ Կամոյին նվագակցած Forbidden Saints խմբի երաժիշտները, բայց իրենց ողջույնի խոսքը տեսագրել ու ուղարկել են:
Կամո Սեյրանյանի բոլոր հոլովակներն էլ մինի-ֆիլմ են հիշեցնում, դա երաժշտի ու նրա ռեժիսորի` Արման Գևորգյանի ոճն է: Իրիկնայինը բացառություն չէ, սա հուզական պատմություն է երեխա չունեցող ընտանիքի և մանկատնից փախած աղջնակի մասին: Առաջին անգամ հոլովակը դիտելուց հետո հանդիսատեսը քար էր կտրել, ստիպված էին երկրորդ անգամ էլ ցուցադրել: Ի դեպ հոլովակի հերոսուհին, Ֆրիդա Յորքը, ռեժիսորի կինն է, ասում է, իրեն լավագույնս բացահայտողը հենց Արմանն է: Տանը քննարկում են կերպարները, իսկ արդյունքը բավարարում է բոլորին:
«Իրիկնայինի» պրեմիերայից հետո Կամո Սեյրանյանը դադար չի առնի, շունչ չի քաշի: Հիմա էլ որոշել է դուդուկով Արամ Խաչատրյանի «Լեզգինկան» և «Սուսերով պարը» կատարել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ