Սիրելի ́ հայրենակիցներ, արդեն գրեթե 15 տարի է հայաստանյան քաղաքական դաշտը վերածվել է հակապետական գործունեություն ծավալող կարիերիստ պաշտոնյաների շքերթի, իսկ ՀՀ քաղաքացին այդ շքերթի լուռ հանդիսատեսն է միայն: Ժամանակն է, որ մեր ժողովուրդը դասեր քաղի իր ոչ վաղ անցյալից և այնքան վերլուծելու կարողություն ունենա, որ հասկանա, որ հարկավոր է իր ձեռքը վերցնել երկրի վերահսկողությունը և պահանջատերը դառնա իր նյութական և բարոյական իրավունքներին: Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը ընթացքի մեջ է և բնական է, որ այս իշխանությունը արդեն իսկ ձեռնամուխ է լինելու արհեստական և կեղծ ընդդիմադիր դաշտերի ձևավորմանը և դա անելու է ոչ թե մի ուղղությամբ, այլ առնվազն 2-3 ուղղությամբ: Այսօր արդեն նկատելի է, որ այդ կեղծ ընդդիմադիրի կեցվածքը իրենց վրա են վերցրել ՕԵԿ-ը Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ, ով ցանկություն ունի առաջադրվելու մյուս նախագահական ընտրություններում և ԲՀԿ-ն, ով փորձում է իր ֆինանսական լծակներով դառնալ մյուս կեղծ ընդդիմադիր բևեռը: Մեր խնդիրն է հստակ հասկանալ այս ամենը և կանխել այն գործընթացները, որոնք արդեն սկսվել են, մեր խնդիրն է քաղաքական այս խառնիճաղանջ իրականությունից ճանաչել և առանձնացնել իրական, ՀՀ-ան ազգային շահերին ծառայող քաղաքական գործիչներին, որոնց թիվը, ցավոք շատ քիչ է և իրենք էլ պասիվություն են դրսևորում: Լինենք զգոն և թույլ չտանք, որ դառնանք իրենց իշխանական նեղ խոհանոցում եփված քաղաքական ուտեստների համտեսողները, այլ թելադրենք մեր կամքն ու մեր իրավունքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/251710155012595?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել