1in.am-ը գրում է.

Google Glass-ի սպիտակ գույնը մյուսներից ավելի արագ է վաճառվել առաջին օրը, երբ սարքն ազատ վաճառքի է հանվել ԱՄՆ-ում՝ չնայած Google-ը ստույգ ցուցանիշներ չի հրապարակում: Այս մասին ասված է Google+ սոցցանցի պաշտոնական էջում արված գրառման մեջ:

Արդեն օրվա կեսին վաճառվել են սարքի բոլոր սպիտակ մոդելները: Դրա հետ մեկտեղ՝ կարմիր, կապույտ, մոխրագույն և սև շրջանակներով մոդելները դեռ հասանելի են եղել պատվերների համար:

«Մենք ուրախ ենք այսքան նոր դեմքեր տեսնել թեստավորման ծրագրում»,- Google+-ում գրել են ընկերության ներկայացուցիչները:

1500 դոլար արժողությամբ Google Glass «խելացի» ակնոցներն ԱՄՆ-ում կարող են գնել բոլոր ցանկացողները՝ Google-ի մասնագիտացված կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել