Այո, այս խոսքերը արտասանում է գրեթե յուրաքանչյուր հայ ֆուտբոլասեր:
Ռեալի հետ խաղից հետո, երբ Հենրիխը հուսահատված էր, դեմքից իսպառ բացակայում էր ժպիտը, չէ որ նա հիանալի պահեր կորցրեց, որի արդյունքում Բորուսիան դուրս մնաց պայքարից, սակայն Կլոպը ոչ միայն չմեղադրեց իր ֆուտբոլիստին, այլև ոգեշնչեց նրան, համարեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, անհատական երկար զրույցներ ունեցավ, ինչի արդյունքում մեր ֆուտբոլիստը այսօր հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, անկաշկանդ, վստահ, համաշխարհային աստղին վայել ֆուտբոլ: Կլոպը կարող էր նրան կշտամբել և թողնել պահեստայինների նստարանին, ինչպես անում են շատ մարզիչներ, բայց նա......նա դա չարեց, այդ պատճառով է, որ բոլորը սիրում են նրան, մեծարում, այդ է պատճառը, որ նա հանճարեղ է, չէ որ նա մեծն Յուրգեն Կլոպն է:
Հ.Գ. Այո, Կլոպի գլխավորությամբ Մխիթարյանը կդառնա աշխարհի ամենավառ աստղերից մեկը, արդեն այսօր նա ֆանտաստիկ խաղ է ցուցադրում:
Պետք է նշեմ նաև Ռոյսին և Լևանդովսկուն, այս երկու փառահեղ ֆուտբոլիսները ևս իրենց ավանդն ունեն Մխիթարյանի առաջընթացի մեջ, չէ որ նրանց հիանալի համագործակցության շնորհիվ է նաև որ Մխիթարյանն այսօր այսպիսի խաղ է խաղում:
Առաջ Մխիթարյան, մենք քեզ հետ ենք, մենք քեզ հավատում ենք: