Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է hronika.info-ն, Ուկրաինայի խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի աշխատասենյակում քննարկում են ՆԳ նախարար Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը: Այս մասին հայտնել է «ՈՒԴԱՌ» խմբակցության պատգամավոր Վալերիա Կարպունցովան:

«Գերագույն ռադայի նախագահի մոտ, ես կարծում եմ, որ այդ հարցը նույնպես բարձրացվել է»,-ասել է նա լրագրողներին:

Իսկ լրագրողների այն հարցին, թե ով կարող է փոխարինել Արսեն Ավակովին, Կարպունցովան պատասխանել է, որ ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ խորհրդարանից դուրս կան արժանի մասնագետներ, որոնք կարող են փոխարինել Ավակովին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել