Emedia.am-ը գրում է.

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է:

«Ուկրաինայում կրկին արյուն է թափվել: Երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է: Ուկրաինական ողբերգության պատճառն այն էր, որ օրինական իշխանություններն անգամ չէին փորձում պահպանել իրավակարգը երկրի շրջաններում այն ժամանակ, երբ այնտեղ գրավում էին պետական հաստատությունները: Այդ իսկ պատճառով նման իշխանությանը բազմապատկել են զրոյի: Իսկ ոչ լեգիտիմ իշխանավորները, հակառակը, հույս ունեն վերականգնել այն կարգը, որն իրենք ցինիկաբար խախտել էին` իշխանության գալով զինված ապստամբության միջոցով»,- գրել է Մեդվեդևը ֆեյսբուքյան իր էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել