Psymag.am-ը գրում է.

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ օքսիտոցինի՝ «սիրո և վստահության հորմոնի» բարձր մակարդակն օրգանիզմում կարող է կանխորոշել՝  սուտ կխոսի՞ մարդն ի օգուտ իր համակրանքի օբյեկտի, թե՝ ոչ: 

Օքսիտոցինն օրգանիզմում համեմատաբար մեծ չափերով սկսվում է արտադրվել, հատկապես, երբ մարդը սիրահարված է, օրգազմ է ստանում կամ, երբ մայրը կերակրում է երեխային կրծքով:

Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները խնդրել էին 60 առողջ տղամարդկանց խաղ խաղալ, որի ընթացքում հնարավորություն կար կեղծարարություններ անելու: Տղամարդկանց կեսին գիտնականները դեղահաբեր էին տվել, որոնք բարձրացնում են  օքսիտոցինի մակարդակն օրգանիզմում, իսկ մյուս կեսին՝ պլացեբո: Խաղի ընթացքում յուրաքանչյուր ճիշտ գուշակած պատասխանի դեպքում խումբը ստանում էր դրամական պարգև:

Ուսումնասիրության արդյունքները հրատարակված են «Proceedings of the National Academy of Sciences» (PNAS) ամսագրում: Ըստ ստացված տվյալնի վերլուծության՝ օքսիտոցինի բարձր մակարդակի դեպքում մարդիկ ավելի շատ էին պատրաստ ստելու: Բացի դրանից, օքսիտոցինի հաբեր ընդունած խումբն ավելի արագ էր պատասխաններ տալիս (միջինում 2,22 վայրկյան), քան պլացեբո ընդունած խումբը (միջինում 2,86 վայրկյան):

Հետագա թեստերը նաև ցույց տվեցին, որ օքսիտոցինը նպաստում է ոչ թե ինքնանպատակ կամ անձնական նեղ շահերից բխող ստին, այլ ստին, որը հանդես է գալիս ի շահ այն խմբի հետաքրքրությունների, որում գտնվում է մարդը: 
Սա ևս մեկ անգամ հաստատում է արդեն ապացուցված փաստը, որ օքսիտոցինը բարեկամ վերաբերմունք է ստեղծում այլ մարդկանց նկատմամբ և նպաստում փոխվստահության առաջացմանը, ինչի համար էլ այն անվանում են նաև «վստահության հորմոն»: Թեև, որոշ հոգեբանների կարծիքով, իրական կյանքում նման սուտն էլ կարող է բացասական հետևանքներ ունենալ: Եթե մարդը հաճախակի է ստում, թեկուզ ի օգուտ իր մոտիկների, ապա վերջիններս ժամանակի ընթացքում ուղղակի դադարում են նրան վստահել, անգամ եթե գիտակցում են այդ ստի օգտակարությունն իրենց համար:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել