1912 թ. ճիշտ այս օրը վթարի ենթարկվեց Տիտանիկ նավը:
Տիտանիկ, բրիտանական Վայթ Սթար Լայն ընկերության շոգենավ և իռլանդական լայներ։ Նավը կառուցվել է 1909 թ․ մարտի 31-ին Սաութհեմփթոն քաղաքում։ Նավը 1912 թ. ապրիլի 10-ին մեկնել է Նյու Յորք, սակայն չորս օր անց՝ ապրիլի 14-ին բախվել է այսբերգի և 2 ժամ 40 րոպեի ընթացքում խորտակվել։ Նավում կար 2224 մարդ, որոնցից միայն 711-ը փրկվեցին։ Նավի ուղևորները եղել են տարբեր երկրներից, նրանց մեծ մասը գաղթականներ էին՝ Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից։
Տիտանիկը համարվում էր ժամանակի ամենաապահով և ամենաշքեղ զբոսանավը։ Սառցաբեկորի հետ բախումի և դրան հետևած նավի ճեղքման ու խորտակման պատճառները երկար ժամանակ մնում էին անհասկանալի։ Տիտանիկի խորտակումը հիմք է հանդիսացել մի քանի գեղարվեստական ֆիլմի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=542788172503255&set=np.28528584.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել