Ilur.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպում է ունեցել Թուրքիայի երիտասարդ գործարարների կոնֆեդերացիայի նախագահ Էրքան Գյուրալի և գործադիր խորհրդի նոր կազմի հետ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Գյուլը քննարկել է թուրքական լոբբիի աշխատանքն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների դեմ: Այդ առնչությամբ Գյուրալը հայտարարել է, որ իրենց «Ազգային հարց» նախագծում ներառված է «Թուրքական լոբբիի աշխատանքը` ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների» ծրագիրը: Նրա խոսքով, համայն հայությունը 1915-ից ցեղասպանության հետ կապված քարոզչություն է իրականացնում, իսկ 2015 թվականին այդ քարոզչությունը հասնելու է իր գագաթնակետին`«լուրջ վնաս հասցնելով Թուրքիային»: Գյուրալը հայտարարել է, որ իրենց հարկավոր է համախմբվել և թույլ չտալ Թուրքիայի համար անցանկալի սցենարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ