«Քեսաբի դեպքը կարելի էր օգտագործել միջազգային ատյաններում դիվանագիտական գրոհի համար»Panorama.am-ը գրում է.

Քեսաբի կապակցությամբ Հայաստանի կեցվածքն ադեկվատ չի եղել, կարծում է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա կարծիք հայտնեց, որ ճիշտ չէ մոտեցումը, թե չպետք է խառնվել Քեսաբի իրադարձություններին: Սիրիական ճգնաժամին և ներքին կյանքին չխառնվելը, ըստ նրա, միգուցե հնարավոր է ճիշտ քայլ համարել, բայց Քեսաբի պարագայում հարցն ուրիշ է:

«Հստակորեն հայկական բնակավայրի դեմ ոտնձգություն է կատարվել: Քեսաբը պատմական հայկական տարածք է, Կիլիկիայի ծայրամասն էր, քեսաբահայությունը հազարամյա պատմություն ունի, այստեղ այլ պետության ներքին գործերին խառնվելու խնդիր չէ: Հայաստանը և հայ ժողովուրդն ունի հստակ անելիք Քեսաբի պարագայում: Ցանկացած հայ մարդ իրավունք չունի հեռու մնալ, երբ հայկական բնակավայրը միտումնավոր թիրախ է դառնում՝ այն էլ թուրքական պետության մասնակցությամբ տեղի ունեցած ներխուժմանը և տեղահանմանը: Դա թուրքական պետության էթնիկ զտման քաղաքականությունն է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել