Panorama.am-ը գրում է.
«Մեր տնտեսության առկա վիճակը պայմանավորված է ցավոք սրտի հենց Հովիկ Աբրահամյանի կերպարը ներկայացնող մարդկանցով: Այսինքն օլիգարխիայով և պարոն Աբրահամյանը այդ օլիգոպոլիայի ներկայացուցիչն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
Նախկին պատգամավորը նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպես Հ.Աբրահամյանը այդ օլիգոպոլիայի շահերը կդնի մի կողմ և պետության ու ժողովրդի մասին մտածելով քայլեր կանի, քանի որ այդպիսով ինքն իրեն կխբի. «Ուզում եմ թասիբի գցել` պարոն Աբրահամյան, ապացուցի, որ դու կարող ես»:
Քանի որ տիկին Բախշյանը «Ժառանգության» անդամ է եղել Հ.Աբրահամյանի օրոք ևս հետաքրքրվեցինք` ինչպիսին է եղել Հ.Աբրահամյանի հետ աշխատանքն ու ըստ այդմ վերջինս ինչպիսի վարչապետ կարող է լինել: Ա.Բախշյանը նշեց, որ ԱԺ-ում նախքան Հ.Աբրահամյանի նախագահ լինելը Տիգրան Թորոսյանն էր և վերջինս հնարավոր բոլոր ձևերով խոչընդոտում էր «Ժառանգություն» խմբակցության գործունեությունը` անջատում խոսափողը, չէր լսում ելույթները և այլն:
«Կարճ ասած հալածում էր ու չէր հասկանում, որ ինքը չէ որոշել, որ մենք պետք է լինենք ԱԺ-ում և հարմարվենք իր քիմքին: Անկեղծորեն եմ ասում` շատ վատ հիշողություններ ունեմ այդ շրջանից: Բայց եկավ Հ.Աբրահամյանը և նկատելիորեն մթնոլորտը փոխվեց ԱԺ-ում: Նա, այո, շատ հանգիստ լսում էր մեր բոլոր ելույթներն ու հարցերը և եթե տեղից որոշ տաք գլուխներ միջամտում, անշնորհք բաներ էին անում, նա հանգստացնում էր դրանց: Հանուն արդարության պետք է ասեմ` նա կարողանում է մարդկանց հետ հարաբերություններ հաստատել»,- հիշելով նշեց Ա.Բախշյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



