Որոշ մարդիկ նախընտրում են մի փոքր ծուլանալ ու իրենց խաղաղ հանգիստը վայելել ծովափին, մյուսներն էլ նախընտրում են սուր զգացողություններ ապրել: Եթե դուք պատկանում եք վերջին խմբի մարդկանց, ապա անպայման պետք է փորձեք այս 10 բանը:

 1  Ավստրալիայում լողալ գիշատիչ կոկորդիլոսների հետ 

Հազարավոր մարդիկ ամեն տարի այցելում են Ավստրալիա՝ լողալու հինգմետրանոց կոկորդիլոսների հետ, այսպես կոչված, «Մահվան վանդակում»: Իհարկե, մարդիկ այստեղ պաշտպանված են, այնուամենայնիվ, սուր զգացողությոունների պակաս, համոզված եղեք, որ չեք ունենա:

15-terrifying-things-wcth01

15-terrifying-things-wcth02

 2  Սքայդայվ՝ Էվերեստի վրայով

Էվերեստի վրայով սքայդայվը Ձեզ ոչ միայն 8900 կմ բարձրության աննկարագրելի գլխապտույտ առաջացնող զգացողություններ կպարգևի, այլև մեծ բարձրությունից ապշեցուցիչ տեսարանների ականատես կլինեք:
15-terrifying-things-wcth03

 3  Լող՝ Ֆինլանդիայի սառցեպատ ջրում

Ասում են՝ Ֆինլանդիայի սառցեպատ ջրերում ընկղմվելուց հետո անփոխարինելի մեծ էներգիա ես ստանում:

15-terrifying-things-wcth05

15-terrifying-things-wcth04

 4  Մարաթոնյան վազք անապատում

Իհարկե, չափազանց շոգ ու չոր տարածության մեջ վազքն այնքան էլ լավ գաղափար չէ, այնուամենայնիվ, Մարաթոն դես Սաբլեսին մասնակցությունը, անկասկած, դիմացկունության, գոյատևման ու խոչընդոտները  հաղթահարելու սուր զգացողություններ կպարգևի:

15-terrifying-things-wcth06

 5  Թռիչք ինքնաթիռի վրա՝ Միացյալ Թագավորությունում

Ձեր մտքով երբևէ անցե՞լ է ինքնաթիռի մեջ նստելու փոխարեն նստել դրա վրա: Եթե այո, ապա ունեք այդ հնարավորությունը:

15-terrifying-things-wcth0715-terrifying-things-wcth08

 6  Տունդրա Բագի մեքենայով զբոսանք՝ բևեռային արջերին տեսնելու համար

Տունդրա Բագիով արկածը իսկական խենթություն է: Սա յուրահատուկ արկած է, որը ձեզ կտանի այնպիսի վայրեր, որտեղ շատ քչերը կարող են ճամփորդել:

15-terrifying-things-wcth09

 7  Սավառնիր անկշռելիության միջավայրում՝ ինչպես տիեզերքում

Անկշռելիության զգացում կյանքում գոնե մեկ անգամ պետք է զգալ: Հատուկ հարմարացված Բոինգ 727 ինքնաթիռը աղեղնաձև թռիչք է իրականացնում անկշռելիության միջավայր ստեղծելու համար` ձեզ հնարավարություն տալով ճախրել՝ ինչպես տիեզերքում:

15-terrifying-things-wcth10

15-terrifying-things-wcth11

 8  Աշխարհի ամենաարագ «ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը

Ֆորմուլա Ռոսան գտնվում է Աբու Դաբիում: Սա աշխարհի ամենաարագ ատրակցիոնն է, որի արագությունը հասնում 67մ/վ-ի:

15-terrifying-things-wcth12

15-terrifying-things-wcth13

 9  Թռիչք իսկական ռեակտիվ ինքնաթիռով

Սա, թերևս, սուր զգացողությունների սիրահարներից շատերի երազանքն է: Այս ռեակտիվ ինքնաթիռը նույնիսկ ինքներդ կարող եք վարել ու ցանկության դեպքում օդում տարբեր հնարքներ կատարել:

15-terrifying-things-wcth14

 10  Արշավ աշխարհի ամենավտանգավոր արահետով

Կամինա դել Ռեյը աշխարհի ամենավտանգավոր արահետն է, որն անցնում է հսկայական կիրճի ժայռերի վրայով՝ Իսպանիայի Մալագա արվարձանում:

15-terrifying-things-wcth15

15-terrifying-things-wcth16

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել