Ինձ նենց հետաքրքիր է՝ կոնկրետ ի՞նչ պարտիա է խաղում Սերժ Սարգսյանը: Ու էստեղ ո՞վ է «ժերտվան»: Նա, ով գնա՞ց, թե նա, ում քթից պիտի բերեն գնացողի արած-չարածը: Չմոռանանք՝ նախագահական ընտրություններից առաջ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու նրա գլխին կուտակված ամպերը, չմոռանանք էլի տարբեր մանր-մունր աննշան, բայց էական հարցեր: Եթե հաշվի առնենք, որ սովորաբար էպոսի համաձայն մի քանի աստիճանական բարձրացումներից հետո վարչապետի պաշտոն ստանձնողը դառնում է նախագահ, ապա, ըստ տրամաբանության, պետք էր սպասել, որ ներկա վարչապետին պատրաստում են որպես հաջորդ նախագահ, բայց հաշվի առնելով առաջ քաշվող սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, որոշակի նոր խաղի կանոններ են գործելու: Ամեն դեպքում, 13 թիվը փոփոխության թիվ է ու առանցք է, փոփոխություն է նշանակում մակարդակային առումով, ուղղահայաց առանցքով և ոչ թե հորիզոնական: Շատ հետաքրքիր է Հայաստանի 13-րդ (բավական շեշտվեց էս թիվը) վարչապետի՝ ամսի 13-ին նշանակելը՝ ինչ փոփոխությունների սկիզբ է: Ինչևէ․․․: Էս էն դեպքն է, որ պիտի հաշվենք մի քանի քայլ ավելի հեռու՝ հասկանալու համար էս նշանակման շարժառիթներն ու հեռահար նպատակները (հույս ունեմ՝ դրանք կան ընդհանրապես):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել