Armnewstv.am-ը գրում է
13-րդ վարչապետին ժառանգություն են հասել պատրաստի տնտեսագիտական լուծումներ և բարդ խնդիրներ:
1. ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ
13-րդ վարչապետին ժառանգություն են հասել պատրաստի տնտեսագիտական լուծումներ, և բարդ խնդիրներ, որոնք լուծման են սպասում: Առաջինը ու ամենաքննարկվողը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է: Շատ-շատերի գնահատմամբ՝ այդ համակարգը կարող է լինել մեր փխրուն տնտեսության տեղաշարժի լուծումը: Պարտադրաբար, թե միայն կամավոր կուտակելու պատասխանը կկանխորոշի նոր վարչապետի ու նրա կաբինետի քաղաքականությունը: Կենսաթոշակային բարեփոխումների հանդեպ վստահությունը վերականգնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:
2. 100 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԱՎԵԼԻ
Նոր վարչապետի կառավարությունը պետք է կարողանա ապահովել անցած տարվա բյուջեի ցուցանիշը ու դեռ ավելին` 100 մլրդ դրամով գերազանցել 2013-ը: 1 տրլն 135 մլրդ դրամ: Հենց այսքան եկամուտ պետք է ունենա Հայաստանի պետական բյուջեն 2014-ին: Ձեռնարկությունները, և հատկապես` փոքր չափերի, նոր վարչապետից ու կառավարությունից արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն են ակնկալում: Ամեն դեպքում, հարկային բեռի ավելացում այս տարի օրենքը չի նախատեսել: Կառավարությունը պետք է լրացուցիչ 100 մլրդ դրամը պեղի ստվերային դաշտից ու մի քանի հաշվապահություն ունեցող խոշոր տնտեսվարողներից: Կա նաև հակակոռուպցիոն նոր ծրագիր, որով էլ նոր վարչապետի կաբինետը կարող է առաջնորդվել: Այժմ հստակ է մի բան` բյուջեի եկամուտների 45 տոկոսը կառավարությունը 2014-ին պետք է ծախսի կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտներում: Այստեղ կարևոր է աղքատության կրճատումը: Դրան հատկապես սպասում են մարզերում: 2014 թ.պետբյուջեով կենսաթոշակների բարձրացման համար 34 մլրդ դրամ է նախատեսվել:
3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ, ՑԱԾՐ ԳՆԱՃ
Տնտեսական աճ, բարեփոխումների շարունակություն: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որոնք պետք է լուծի գործադիր մարմինը: Երկրի առաջնորդի հանձնարարությունն է: Կառավարությունը այս տարի 5.2 տոկոս տնտեսական աճ ու ցածր գնաճի մակարդակ պետք է ապահովի` գնաճը պահելով ոչ ավելի, քան 5.5 տոկոս:
Շարունակությունն՝ այստեղ



