Ընդդիմադիր դաշտը հերթական անգամ «փայլատակեց»: Վարչապետի նշանակման հարցում էլ են ուզում իրանց «հզորությունը» ցույց տան: Ժառանգության խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է վարչապետի նշանակման իր կարծիքով ձգձգումը-իշխանության թուլացման նշան: Նախ սկսենք նրանից, որ սա ֆուտբոլ չի, պետությունա: Նմանատիպ պատասխանատու որոշման համար ժամանակա պետք, ու եթե հայտարարվելույա վերջնաժամկետի վերջին օրը, որը ի դեպ խախտում չի, դա նորմալա: Ժառանգության ներկայացուցիչը զարմացավ նաև, որ քաղաքական մեծամասնություն համարվող կուսակցությունը չի կարող մեկ-երկու օրվա մեջ վարչապետ որոշի, ու իր զարմանքը հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է կազմակերպում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ, կապված վարչապետի նշանակման հետ, ու դա որակեց որպես նշան, թե ժամանակնա եկել իշխանափոխություն անելու: 
ԾԻԾԱՂԵԼԻ Է:
Փաստորեն ընդդիմադիր որոշ մարդկանց կարծիքով իշխանությունները չպետք է հանդիպեն իրենց հետ, կարծիք չհարցնեն, անտեսեն ու արագի մեջ վարչապետ նշանակեն...ճճճճ : Միգուցե արդեն սովորություն է դարձել իրենց մոտ, սեփական կուսակիցների դիրքորոշումը անվանել բացառապես անձնական կարծիք, բայց քաղաքական դաշտում փոխադարձ հարգանքը ու առավելագույն համագործակցության պլանկեն պետքա ձգտել պահել ու զարգացնել: Շուտով կիմանանք նոր վարչապետի անունը, իսկ ընդդիմադիրները, որ անգամ չունեն իրենց թեկնածուն (որոշները նախագահականին էլ չունեցան ), ավելի լավ է իրենց քիչ գովան: Որ մի ընդդիմադիր ուժի որ հարցնես, կասի որ կես միլիոնից ավելի մարդ ունի, բայց մատերի վրա կարելի է հաշվել այն հավաքները, որտեղ մարդկանց թիվը անցել է հազարից, իսկ որ սաղի ասած թվերը գումարես, կտեսնես որ Հայաստանի բնակչության թիվը Ռուսաստանի չափա դառել: Քիչ գովացեք ձեզ, «դանայան տակառի» էֆեկտից էլ դուրս եկեք :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել