Ուկրաինայի արևելքը ոտքի է ելել, ու այս անգամ կարծես թե Կիևի խունտային չի հաջողվի կասեցնել երկրի վերջնական տրոհումը: Պրոռուսական տրամադրություններով ժողովուրդը սկսել է մասսայաբար գրավել արևելքի տարբեր քաղաքներում գտնվող ադմինիստրատիվ շենքերը, իսկ ոստիկանությունը հրաժարվում է ենթարկվել խունտայի հրամաններին ու անցնում է ժողովրդի կողմը:

Ժողովուրդը զգաց Կիևի թուլությունն ու չարությունը և որոշեց նույն Մայդանի մեխանիզմներով սարքել իր ՀակաՄայդանը: Իսկ Կիևը ոչ մի բան չի կարողանում հակադրել, բացի ամերիկյան վարձկաններով լրացված ոստիկանական ստորաբաժանումներից, որոնք հիմնականում երկրի Արևմուտքից են:

Դե հիմա թող խեղդվեն իրենց Մայդանի հետևանքներով: Եթե ես չեմ սխալվում, ապա արդեն վաղը կամ առավելագույնը մի քանի օրից, Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ իր այս սահմաններում: Տա Աստված, որ դա անցնի անարյուն, բայց եթե արյուն թափվեց, դա լինելու է Մայդանը կազմակերպողների, Յանուկովիչի (ով չցրեց էդ խեղկատակների հավաքույթը), մեկ էլ ինչ-որ չափով Մայդանը սատարողների խղճի վրա, այդ թվում՝ հայաստանյան Մայդանի վկաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել