Հարց: Ես 19 տարեկան եմ, վերջերս «Խոզուկ» եմ տարել: Լսել եմ, որ տղամարդն այդ հիվանդությունից հետո չի կարող երեխա ունենալ: Դա ճի՞շտ է:

Պատասխան: Եթե հիվանդությունն առանց բարդությունների է անցել, ապա անհանգստանալու կարիք չկա: Խոզուկ (պարօտիտ) առաջացնող վիրուսը հիմնականում ախտահարում է հարականջային գեղձերը: Սակայն երբեմն այդ հիվանդությունը բարդանում է օրխիտով, այսինքն՝ ամորձիների բորբոքումով, և այդ դեպքում 30-50 տոկոսով փոքրանում է բորբոքված ամորձու աշխատանքային գործակիցը: Դա կարող է սերմնաբջիջների քանակի քչացման և դրանց շարժունակության նվազման պատճառ դառնալ` հանգեցնելով անպտղության: Եթե բարդություններ եղել են, ապա պետք է անպայման սեքսոլոգիական հետազոտություն անցնել՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Առո՛ղջ եղեք:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել