Galatv.am-ը գրում է.
Հայտնվել են նոր ապացույցներ, որոնք բացահայտում են Կիևի վարկածը Մայդանի դիպուկահարների վերաբերյալ: Գերմանական խոշորագույն ARD հեռուստաալիքի լրագրողները գտել են վկաների, որոնց ուկրաինական դատախազությունն անտեսում է: Լրագրողները ձգաբանության փորձագետների հետ խորհրդակցություններից հետո եկել են եզրակացության՝ ցուցարարներին հարվածել են թիկունքից՝ այնտեղից, որտեղից ամենաքիչն են սպասել հարվածի:
Գերմանական հեռուստաալիքի լրագրողները մի քանի շաբաթ փաստեր են հավաքել: Եվ նրանց եզրակացություններն ամբողջությամբ հակասում են Ուկրաինայի գլխավոր դատախազության տարբերակին: Ահա հաղորդման հերոսներից մեկը՝ Մայդանի ակտիվիստ ոմն Միկոլան: Նա պատմում է, որ մասնակցել է Ինստիտուտյան փողոցի բախումներին և շատ լավ տեսել է, որ իրենց անկարգ շարքերում մի քանի անգամ կրակել են ետևից: «Ամսի 20-ին մեզ վրա կրակում էին «Ուկրաինա» հյուրանոցից՝ ութերորդ կամ իններորդ հարկից: Դրանք վարձկաններ էին, ամեն դեպքում՝ պրոֆեսիոնալներ»,- փաստում է ծայրահեղականը:
Նա սխալվել չէր կարող: Այդ օրերին «Ուկրաինա» հյուրանոցն ամբողջությամբ վերահսկում էին ցուցարարները: Եվ կառույց կարող էին մուտք ունենալ միայն նրանց թույլտվությամբ: Մի քանի համարներ վարձել էին արտասահմանյան լրագրողները: Նրանց նկարահանած տեսանյութերը վավերագրական ճշգրտությամբ ֆիքսում են, որ հարձակվող ցուցարարների վրա թիկունքից խաչաձև կրակ է արձակվում՝ մի քանի կետերից: Այն, որ կրակել են յուրայինները, դժվար չէ ապացուցել: Ծառերի վրա բոլոր անցքերը Մայդանի կողմից են և գրեթե չկան անցքեր «Բերկուտի» կողմից վերահսկվող փողոցի կողմից: Պարզագույն բալիստիկ փորձաքննություն, որի արդյունքները գլխավոր դատախազը կարծես չի նկատում: «Ով է սկզբունքորեն մեղավոր դիպուկահարների հարձակումների մեջ. այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ներքին գործերի նախկին նախարար Զախարչենկոն: «Ուկրաինայի» դիպուկահարների վերաբերյալ մենք դեռ կհետաքննենք»,- հայտարարում է գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին: Ավելի ճիշտ՝ մենք չենք հետաքննի: Այսպես ավելի ճիշտ կլինի թարգմանել պաշտոնական հայտարարությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



