Մովսիսյանը հրաժարվել է ասել, թե ում էր ուղղված իր ժեստը (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում խփած հաղթանակ գոլից հետո իր ցուցադրած ժեստը:

Հիշեցնենք, որ հայ հարձակվողը մատի շարժումներով լռեցնում էր ինչ-որ մեկին եւ ստիպում փակել բերանը:

«Այն, ինչը ցանկանում եմ ասել, արդեն ասեցի խաղադաշտում: Ձեր համար հիանալի կլինի, եթե ես պատասխանեմ հարցին, թե ում էր ուղղված դա, բայց չեմ պատասխանի»,- ասել է Մովսիսյանը Чемпионат-ի թղթակցի հետ զրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել