ՀՅԴ-ն երեկ կայացած «Ժառանգություն», «ՀԱԿ», «ԲՀԿ» հանդիպման չմասնակցությունը բացատրել է այն հանգամանքով, որ նորություն չունեին ասելու, հետևաբար չեն մասնակցել: Ընդունելի տարբերակ է, բայց, օրինակ, կարելի էր նաև մտածել, որ միգուցե մյուս երեքը ինչ-որ նորություն ունեն ասելու, հետևաբար կարելի էր մասնակցել, բայց դե հիմա, ով ինչ ուզում ասում է: Իսկ իրականում «եռյակը» նորություն է ունեցել` առ այն, որ այսօր ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ իրենք լուրջ տնտեսական ծրագիր ունեն կառավարության համար, բայց չեն կարող իրականացնել, քանի որ քաղաքական մեծամասնությունը չի թողնում, հետևաբար իմաստ չկա կոալիցիա կազմելու: Իսկ ՀՅԴ-ն երեկ ասել էր, որ եթե իշխանությունը ընդունի 7 կետերից բխող առաջարկների տրամաբանությունը, դրանից էլ կախված կլինի հետագա համագործակցության հնարավորությունը: Հիմա ի՞նչ, ՀՅԴ-ի ծրագիրը մյուս երեքի ծրագրից տարբեր է, թե մեկը մյուսից տեղեկություն չունի մոտավորապես էնպես, ինչպես նախարարները, ըստ լուրերի, տեղյակ չէին վարչապետի հրաժարականից: Կամ, ասենք, հասարակությունը այս ամբողջ քաղաքական իրադարձություններից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/675918742486864?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել