Եթե այդպես է, ինչու են այդ կառավարության ձևավորումն այդքան խնամքով թաքցնում մեզանից: Ո՞վ է նոր վարչապետը, ի՞նչ թիմ է ցանկանում բերել, ո՞ր անձերի և սկզբունքների շուրջ են կոմպրոմիս փնտրում, ով ո՞ւմ հետ և ինչո՞ւ չի համաձայնում, ի՞նչ խնդիրներ են դրվելու: Այս ամենը մեր՝ ՀՀ քաղաքաքցիներիս համար գաղտնիք է: Իսկ ինտրիգների, կուլիսների, ոչ թափանցիկ ձևով, փակ համակարգում ձևավորված կառավարությունն նույն ձևով էլ աշխատելու է:
Մարդկանց վստահությունն վերականգնելու առաջին պայմանը կառավարության ձևավորումն նույն մարդկանց համար թափանցիկ և ընկալելի դարձնելն է:
Իսկ քանի մենք պետք է սպասենք Շարմազանովի habemus varchapetus-ին, և դա իրենց կուսակցության նեղ կուտոկի բացառիկ իրավունքն է, ապա դժվար չէ ենթադրել, որ նոր կառավարությունն հենց այդ նեղ կուտոկին էլ կծառայի:
Մեծ հաճույքով կցանկանայի սխալված լինել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/633493530054219?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել