Արսեն Խոջոյանը պատմել է Բաքվում իրեն պահելու պայմանների մասինArmnewsTV.am-ը գրում է.

Ադրբեջանական գերությունից վերադարձված Արսեն Խոջոյանին Իջևանում նախնական բուժզննումից հետո տեղափոխել են Երևան: «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի մասնագետները նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերել: Արսենն իրեն թույլ է զգում, ինչը սննդից հրաժարվելու պատճառով է:

Խոջոյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում: Նախկին գերին հերքել է վարկածը, որ իրեն առևանգել է ադրբեջանական դիվերսիոն խումբը: Իրականում պատճառը վատ եղանակն էր:

Խոջոյանին պահել են Բաքվում: Զարմանալի է, բայց Արսենի խոսքով` իր նկատմամբ բռնություն չեն կիրառել և չեն խոշտանգել: Հարցաքննել են ու փորձել են պարզել` զինծառայող է, թե ոչ: Արսենը պատմել է, որ ինքն է խուսափել ադրբեջանցիների տված սննդից` վախենալով, որ կթունավորեն:

Արսեն Խոջոյանի վերադարձը հնարավոր եղավ կազմակերպել Կարմիր Խաչի միջնորդությամբ: Կազմակերպության աշխատակիցների ուղեկցությամբ նա հատել է հայկական սահմանը ապրիլի 10-ին, ժամը 13-ին: 23-ամյա երիտասարդը ավելի վաղ Ադրբեջանցիների գերեվարած և որպես հայ լրտես ներկայացված Մամիկոն Խոջոյանի ազգականն է: Տարեց Մամիկոն Խոջոյանին գերության ընթացքում խոշտանգել էին, նրա գլխի վրա կիսալուսնի պատկերով դաջվածքներ էին արել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել