ԱՊՊԱ համակարգի չգործելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանումLife.panorama.am-ը գրում է.

Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունն արդեն մի քանի օր է` զանգեր է ստանում տարբեր վարորդներից, որոնք փորձում են ճշտել ԱՊՊԱ համակարգի գործունեությունը դադարեցվում է, թե ոչ: Կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար նույնպես զարմանալի է, թե որտեղից են վարորդները նման լուրեր շրջանառում: Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ, ըստ երևույթին, սխալ է մեկնաբանվել օրեր առաջ կառավարության կողմից ընդունված որոշումը: Ըստ այդ որոշման՝ այն քաղաքացիները, որոնք ժամանակին իրենց տրանսպորտային միջոցը վաճառել են առանց փաստաթղթերի կամ գործարքը կատարել են առք ու վաճառքի փաստաթղթով, բայց ավտոմեքենան չեն անվանափոխել և պարտադիր ապահովագրություն երբևէ չեն կնքել, մինչև դեկտեմբերի 31-ն այդ մեքենաների ապահովագրություն չկատարելու համար տուգանք չեն վճարի: «Ամենայն հավանականությամբ այս որոշումն է սխալ մեկնաբանվել և վարորդներին թվացել է ԱՊՊԱ համակարգի գործունեությունն է դադարեցվում»,-ասա Էդուարդ Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել