Որքան հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում այսօրվա քաղաքական դաշտում, պատկերացնում եք ԲՀԿ-ն ամբողջ ուժով պայքարում է, որ վարչապետ նշանակվի Հանրապետական կուսակցության անդամը` մասնավորապես Հովիկ Աբրահամյանը: Ժառանգությունը սկսեց ակտիվանալ` հասկանալով, որ իրենք սկսում են կանգնել դատարկ տաշտակի առջև, իսկ դաշնակները հույս ունեն, որ երկու նախարարի տեղ կունեն: ՀԱԿ-ն էլ իր հետաքրքիր խաղն է խաղում, թեև չերևացող, բայց շոշափելի նվերներ են ստանում: Իսկ հանրապետականներին, որ խոսացնես, կասեն, որ պարտադիր չէ, որ վարչապետը լինի հանրապետական, այսինքն` նախընտրում են անկուսակցական վարչապետ ունենալ: ՕԵԿ-ն էլ պատրաստվում է վերադարձնել իրեն հասանելի նախարարների տեղերը: Այ հենց սենցա այսօրվա քաղաքականությունը խառը ու անտրամաբանական: Իսկ քառյակից յուրաքանչյուրը լավ էր հասկանում, որ յուրաքանչյուրը իր խաղն է խաղալու, պարզապես բոլորին էլ ձեռնտու էր մտնել խաղի մեջ, հույս ունենալով, որ մի բան շահելու են, իսկ թե ով կշահի և ով կստանա 3 մատի կոմբինացիա, կերևա մոտակա օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել